Արթուր Աբրահամի փաստաբանն ու փրոմոութերը համաձայնության են եկել

Արթուր Աբրահամի փաստաբանն ու փրոմոութերը համաձայնության են եկել

PanARMENIAN.Net - Արթուր Աբրահամի փաստաբանը և «Sauerland Event» փրոմոութերական ընկերությունը համաձայնության են եկել: Տարաձայնությունը, որը կապված էր Արթուր Աբրահամի` օգոստոսի 24-ին նախանշված մենամարտի հոնորարի հետ, հարթվել է:

Ավելի վաղ բռնցքամարտիկն ասել էր, որ եթե «Sauerland Event» -ը համաձայնության չգա իր փաստաբանի հետ, ապա ինքը չի մենամարտի ոչ օգոստոսի 24-ին, ոչ էլ ավելի ուշ. «Ես կարող եմ կարիերաս ավարտել հենց հիմա: Մարզիկների հետ պետք է արդարացի վարվել»,- ասել էր Աբրահամը:

Այսպիսով ամեն ինչ կարգին է, և սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Աբրահամը ռինգ է վերադառնալու օգոստոսի 24-ին, մենամարտը կայանալու է Գերմանիայում:

Արթուր Աբրահամը մենամարտելու է 30-ամյա նամիբիացի Վիլբեֆորս Շիհեփոյի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---