Եվրոպայի խորհրդում ՀՀ նախագահության առաջին միջոցառումը խորհրդաժողով է լինելու18 հունիսի 2013 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 18-ից 19-ը Ստրասբուրգում կանցկացվի Եվրոպայի խորհրդում ՀՀ նախագահության առաջին միջոցառումը: Խորհրդաժողովը «Իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների կրթության ողջ կտրվածքին վերաբերող հարցերին» է նվիրված: ԱԳՆ մամուլի ծառայութհունից հայտնում են, որ երկօրյա միջոցառման ընթացքում ուշադրություն կդարձվի այս խնդրի ամենատարբեր ասպեկտներին: Խորհրդաժողովին բացման խոսքով հանդես կգան Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆ.Բոայան։ Միջոցառման հիմնական զեկուցողների թվում է նաև ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Ն.Մուժնիկսը։ Խորհրդաժողովին կմասնակցեն ԵԽ անդամ 47 պետությունների, ինչպես նաև իրավական ոլորտի մասնագետների կարողությունների զարգացման ոլորտում ներգրավված հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։ Մարդու իրավունքների կրթություն իրավական ոլորտի մասնագետների ցանցի HELP Programme հիմնական նպատակն է զարգացնել դատավորների, դատախազների և փաստաբանների կարողություններն ազգային մակարդակում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան արդյունավետ կիրառելու համար։ Ուշագրավ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Ամենաընթերցվողը բաժնում | Օսթին. ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին Աշխարհի 8 երկրում սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել |