Հեռախոսի լիցքավորման քարտեր`սոցցանցի էջը վերադարձնելու դիմաց18 հունիսի 2013 - 21:02 AMT PanARMENIAN.Net - Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու և վնասաբեր ծրագրեր օգտագործելու համար Ա.Մխոյանին առաջադրված մեղադրանքները: Ըստ դատավճռի` Ա.Մխոյանը 2012թ. փետրվարի սկզբներին սոցիալական կայքերի օգտատերերի մուտքանունների և ծածկագրերի ապօրինի ձեռքբերման կամ պատճենահանման համար պատրաստված համակարգչային հատուկ վնասաբեր ծրագրի օգտագործմամբ տիրացել է «Odnoklassniki.ru» կայքի մի քանի օգտատերերի անհատական էջերին: Մասնավորապես` անվճար խաղային միավորներ «Ok» տրամադրելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող առաջարկ պարունակող հղումը օգտատիրոջ անհատական էջին ուղարկելու և վնասաբեր ծրագրի միջոցով օգտատիրոջն առաջարկել է կայքէջի համապատասխան հատվածում լրացնել անհատական էջ մուտք գործելու մուտքանունն ու ծածկագիրը: Օգտատերերը, գտնվելով մոլորության մեջ, իրենց էջերի տվյալները մուտքագրել են, որից հետո դրանք պատճենահանվել և անմիջապես փոխանցվել են Ա.Մխոյանի կողմից օգտագործվող վնասաբեր ծրագրի բաղկացուցիչ մաս կազմող ծրագրային ֆայլին: Արդյունքում` Ա.Մխոյանն ապօրինի տիրացել է օգտատերերի անհատական էջերին` նրանց զրկելով իրենց էջերից օգտվելու հնարավորությունից: Բացի այդ, առանց թույլտվության` գաղտնագրի կռահմամբ, ներթափանցելով օգտատերերից մեկի անհատական էջ, փոխելով պաշտպանիչ տվյալները` տիրացել է օգտատիրոջ անհատական էջին: Այնուհետև այն վերադարձնելու համար օգտատիրոջից պահանջել և 2012թ. հուլիսի 13-ին նույն անհատական էջի միջոցով ստացել է հեռախոսի լիցքավորման քարտերի թվային տվյալներ: Ա.Մխոյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը և խնդրել կիրառել արագացված դատաքննության կարգ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա դատարանը 2013թ. հունիսի 6-ի դատավճռով Ա.Մխոյանին մեղավոր է ճանաչել` ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ և 256-րդ հոդվածների 1-ին մասերով: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |