Հնարավոր է` Մատենադարանին «Բազային կազմակերպության» կարգավիճակ շնորհվի

Հնարավոր է` Մատենադարանին «Բազային կազմակերպության» կարգավիճակ շնորհվի

PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նախագահությամբ հունիսի 20-22-ը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում կկայանա ԱՊՀ մասնակից պետությունների Մշակութային համագործակցության խորհրդի հերթական նիստը:

Նիստում քննարկվելու են ԱՊՀ մասնակից պետություններում իրականացված և իրականացվելիք մշակութային միջոցառումները, առանձնակի կարևորվելու է նաև Համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում մշտական լիազոր ներկայացուցիչների` ԱՊՀ մասնակից պետությունների Մշակութային համագործակցության խորհրդի 2013 թ. նոյեմբերի նիստում ներկայացվելիք հաշվետվությունը: ԱՊՀ մասնակից պետությունների Մշակութային համագործակցության խորհրդի նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկման է դրվելու 2014 թվականը ԱՊՀ-ում «Զբոսաշրջության տարի» հայտարարելու մասին հայեցակարգը: Առանձնակի ուշադրություն է դարձվելու մինչև 2020 թ. ԱՊՀ երկրների երիտասարդական միջազգային համագործակցության շրջանակում իրականացվելիք 2014-2015 թթ ռազմավարական միջոցառումների ծրագրին:

ԱՊՀ մասնակից պետությունների մշակույթի ոլորտի կազմակերպություններին «Բազային կազմակերպության» կարգավիճակ շնորհելու մասին կանոնակարգերի նախագծի քննարկման ընթացքում զեկույցով հանդես կգա Արա Խզմալյանը՝ կապված Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանի՝ որպես մշակութային ժառանգության ոլորտում «Բազային կազմակերպություն» առաջադրվելու հետ: Նախատեսվում է նաև Հայկուհի Թաքսիլդարյանի համառոտ զեկույցը՝ ԱՊՀ երկրներում «Արտ Էքսպո» ամենամյա ցուցահանդեսային նախագծի կազմակերպման վերաբերյալ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---