19 հունիսի 2013 - 11:35 AMT
Ռիո դե Ժանեյրոյում ցուցարարների և ոստիկանների միջև դարձյալ բախում է տեղի ունեցել

Ռիո դե Ժանեյրոյում ցուցարարների և ոստիկանների միջև դարձյալ բախում է տեղի ունեցել:

Բողոքի ակցիան սկսվել էր հայտնի Մարականա մարզադաշտի մոտ՝ Կոնֆեդերացիայի գավաթի Մեքսիկա-Իտալիա խաղից առաջ: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանները արցունքաբեր գազ են կրառել:

Ցուցարարները փողոց են դուրս եկել 2014 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության կազամերպման վրա ծախսված գումարի պատճառով: Նրանք համարում են, որ ավելի է ծախսվել, քան պետք էր:

Նշենք, որ Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները հայտարարել էին, որ համամիտ են ցուցարաների հետ, բայց կողմնակից են խաղաղ ակցիաների, հայտնում ե է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: