19 հունիսի 2013 - 10:54 AMT
Գրան Պրի. Էլինա Դանիելյանը ոչ ոքի է խաղացել Նանա Ձագնիձեի հետ և բարձրացել 7-րդ տեղը

Դիլիջանում շարունակվում է ՖԻԴԵ-ի կանանց Գրան Պրիի երկրորդ փուլը: Արդեն խաղարկվել է 3 տուր, իսկ հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանին ոչ մի կերպ չի հաջողվում հաղթանակ տանել: 3-րդ տուրում նա ոչ ոքի է խաղացել Նանա Ձագնիձեի (Վրաստան) հետ: Վրացի շախմատիստուհին վաստակել է 2,5 միավոր և շարունակում է մրցաշարի առաջատարը լինել: Իսկ Դանիելյանն ունի 1 միավոր և բարձրացել է 7-րդ տեղը:

4 շախմատիստուհիներ` Աննա Մուզիչուկը (Սլովենիա), Անտուանետա Ստեֆանովան (Բուլղարիա), Բատչիմեգ Տուվշինտուգսը (Մոնղոլիա) և Գամպի Կոնեյրուն (Հնդկաստան), ունեն 2 միավոր և կիսում են 2-5-րդ տեղերը:

4-րդ տուրում, որը կայանալու է հունիսի 19-ին, Դանիելյանը սև խաղաքարերով մրցելու է Օլգա Գիրյայի (Ռուսաստան) հետ: Բոլոր պարտիաները մեկնարկելու են Երևանի ժամանակով ժամը 15:00-ին: