19 հունիսի 2013 - 11:05 AMT
Արթուր Եդիգարյանը ժամանել է Ալմա Աթա և պայմանագիր կկնքի «Կայրաթի» հետ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը ժամանել է Ալմա Աթա, որտեղ պայմանագիր կկնքի «Կայրաթի» հետ, հաղորդում է sports.kz-ը:

Ֆուտբոլիստն արդեն մասնակցել է թիմի երկկողմանի խաղին:

Արթուր Եդիգարյանը մինչ այս հանդես էր գալիս «Գովերլայի» կազմում, որը լքել է Ուկրաինայի առաջնության բարձրագույն լիգան: Նա ելույթ է ունեցել նաև հայկական «Փյունիկ» և «Բանանց», իրանական ՊԱՍ, մոսկովյան «Խիմկի» ակումբներում: Եդիգարյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 30 հանդիպում: