19 հունիսի 2013 - 11:19 AMT
Կոնֆեդերացիայի Գավաթը հյուրընկալող քաղաքներում կխստացվեն անվտանգության նորմերը

Բրազիլիական 5 քաղաքներ, որտեղ ընթանում են Կոնֆեդերացիայի Գավաթի հանդիպումները, կստանան անվտանգության լրացուցիչ ուժեր:

Երկրի ղեկավարությունը որոշել է ռազմական ուժեր ուղարկել Բրալիզիա, Ռիո դե Ժանեյրո, Սալվադոր, Ֆորտալեզու և Բելու-Օրիզոնտի քաղաքներ: Ավտանգությունն ապահովելու համար օգնություն չի խնդրել միայն Ռեսիֆին:

Արդարադատության նախարարության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք բողոքի ակցիաների մեկնարկից շուտ էին որոշել լրացուցիչ ուժեր տրամադրել այդ քաղաքներին: Սակայն նրանք չեն բացատրել, թե ինչու է այն գործի դրվում մրցաշարի մեկնարկից 4 օր անց: