19 հունիսի 2013 - 12:14 AMT
Եմենում քաղաքային շուկայի պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել

Եմենի Սաադա քաղաքում շուկայի պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել: Ինչպես հայտնում է Բի-բի-սին, երկրի պաշտպանության նախարարության վրա հղումով, ևս 11 մարդ ծանր վիրավորվել է:

Մահապարտ ահաբեկիչը մոտոցիկլով ներխուժել է շուկայի տարածք ու գործի դրել պայթուցիկ սարքը: Այլ մանրամասներ հայտնի չեն: