8 փետրվարի 2006 - 13:43 AMT
ԵԱՀԿ Մինսկի խումբը շտապ կարգով մեկնել է Փարիզ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խումբը շտապ կարգով մեկնել է Փարիզ, որտեղ փետրվարի 10-11 նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ի թղթակցին ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի գրասենյակում, համանախագահների` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման ժամանակացույցում տեղի են ունեցել փոփոխություններ, եւ ռուս դիվանագետը, որը Փարիզ պետք է մեկներ փետրվարի 10-ին, մեկնել է փետրվարի լույս 8-ի գիշերը: