Ռոման Բերեզովսկի. Չեմ բացառում, որ Հենրիխ Մխիթարյանը կճանաչվի անգլիական պրեմիեր լիգայի լավագույն խաղացող

Ռոման Բերեզովսկի. Չեմ բացառում, որ Հենրիխ Մխիթարյանը կճանաչվի անգլիական պրեմիեր լիգայի լավագույն խաղացող

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի անդամ, «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին իր կարծիքն է հայտնել այն մասին, թե ինչպես կդասավորվի Հենրիխ Մխիթարյանի կարիերան Անգլիայում:

«Ես հիանալի հարաբերություններ ունեմ Մխիթարյանի հետ: Ինչպես, հավանաբար, յուրաքանչյուրը Հայաստանի հավաքականում: Այլ կերպ լինել չի կարող, քանի որ Հենրիխը շատ շփվող, ընկերասեր տղա է և գերազանց ֆուտբոլիստ»,-Բերեղովսկու խոսքն է մեջբերում sport-express.ru-ն:

Հավանական է, որ առաջիկայում «Շախտյորի» կիսապաշտպանը տեղափոխվի անգլիական «Լիվերպուլ»: Ըստ դարպասապահի, Մխիթարյանի մոտ ամեն ինչ կարող է ստացվել ցանկացած ամենաուժեղ եվրոպական ակումբում: «Նա ունիվերսալ ֆուտբոլիստ է, որը կարող է հենակետային կիսապաշտպան լինել նույն հաջողությամբ, ինչ հարձակվող: Կարող է հանդես գալ որպես առաջատար, իսկ եթե պետք լինի, նաև եզրային պաշտպան: Ֆուտբոլի ընկալումը, տեխնիկան, արագությունը թույլ են տալիս դա նրան: Նա շատ պրոֆեսիոնալ է մոտենում ֆուտբոլին»:

Բերեզովսկին խոստովանել է, որ Հայաստանի հավաքականի վերջին խաղում Դանիայի դեմ Մխիթարյանը առաջ էր մրցակցից նաև ուժային պայքարում, չնայած, որ մրցակիցներից շատերը մի գլուխ նրանից բարձր էին: «Եթե «Լիվերպուլն» ի վիճակի լինի պայքարել Անգլիայի առաջնության բարձրագույն պարգևների համար և Մխիթարյանը միշտ տեսադաշտում լինի, չեմ բացառում, որ նա կճանաչվի անգլիական պրեմիեր լիգայի լավագույն խաղացող»,-հավելել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---