Նախագահ Սահակյանը կարևորում է Արցախի հարավ-արևելյան թևի զարգացումը

Նախագահ Սահակյանը կարևորում է Արցախի հարավ-արևելյան թևի զարգացումը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 19-ին այցելել է հանրապետության հարավ-արևելյան թև և անցկացրել այնտեղ ընդլայնված խորհրդակցություն` ԱԺ ու կառավարության ներկայացուցիչների, մի շարք ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ:

Խորհրդակցությանը քննարկվել են հանրապետության հարավ-արևելյան թևի պաշտպանական համակարգի ամրապնդման, գյուղատնտեսության, հեռահաղորդակցության և շինարարության ոլորտների զարգացմանը, ճանապարհաշինությանն առնչվող հարցեր:

Համապատասխան զեկույցներով հանդես են եկել վարչապետ Արա Հարությունյանը, շահագրգիռ մարմինների ղեկավարները:

Նախագահ Սահակյանն ընդգծել է հարավ-արևելյան թևի զարգացման կարևորությունը` նշելով, որ այն ունի բոլոր նախադրյալներն ամբողջ հանրապետության տնտեսության առաջընթացի շարժիչը դառնալու համար:

Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել կառավարությանն` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---