19 հունիսի 2013 - 19:07 AMT
Աղվան Հովսեփյանն ընդունել է ԻԻՀ դեսպանին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին։

Կողմերը քննարկել են հանցավորության դեմ պայքարում երկու երկրների դատախազությունների համագործակցությանը վերաբերող հարցեր՝ այդ համատեքստում կարևորելով ԻԻՀ գլխավոր դատախազի երևանյան այցի ժամանակ Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ԻԻՀ գլխավոր դատախազին ջերմ ընդունելու և հյուրընկալելու համար, Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեի անունից ՀՀ գլխավոր դատախազին հրավիրել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունն ու քննարկումները ի լրումն hուշագրի` երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության ծրագիր ստորագրելու համար։