8 փետրվարի 2006 - 15:37 AMT
Հայկական խաչքարերի ոչնչացման մասին խոսելն անհրաժեշտ է, սակայն այն դեպքում, եթե դա արդյունավետ կլինի
Ինչպես արդեն հաղորդվել է, Հայկական հուշարձանների պաշտպանության համահայկական կոմիտեն պատրաստել է 7 կետերից կազմված հայտարարություն, որը փոխանցվել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փետրվարի 10-11 Փարիզում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը: Հայտարարության մեջ բերվում են Նախիջեւանի Հին Ջուղայի միջնադարյա գերեզմանոցի ավերման փաստերը: Մեկնաբանելով այս նախաձեռնությունը, ԼՂՀ արտաքին քաղաքականության գծով խորհրդական, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ «խոսել հայկական խաչքարերի ոչնչացման մասին անհրաժեշտ է»: «Սակայն եթե դա միայն օդի ցնցումներ են, ապա ավելի լավ կլինի լռել: Եթե այդ հայտարարությունները օգուտ բերեն, այսինքն պահպանվեն Հին Ջուղայի հայկական միջնադարի հուշարաձանները, ապա դա կարելի է միայն ողջունել: Բայց եթե դա այդպես չէ, ապա հարկավոր է փնտրել դրանց ավերումը թույլ չտալու այլ ուղիներ»,-նշել է Մելիքյանը: