19 հունիսի 2013 - 19:22 AMT
Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանին վաճառվող ռազմատեխնիկայի տեսակներն ու քանակը չեն խախտում ուժերի հավասարակշռությունը

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է վերջին օրերին լրատվամիջոցներում տարածվող` Ադրբեջանի ռազմատեխնիկական նոր ձեռքբերումների մասին տեղեկություններին:

«Ադրբեջանի սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումները, ընդհանրապես, չեն գնահատվում խնդրահարույց և հայտնի են ՀՀ համապատասխան ծառայություններին դեռևս պայմանագրերի կնքման պահից: Վաճառվող արտադրանքի տեսակներն ու քանակը չի խախտում ուժերի հավասարակշռությունը և նախադրյալներ չի ստեղծում Ադրբեջանի ղեկավարության համար` իհարկե խելամտության դեպքում, ՀՀ և ԼՂՀ դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու համար», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանն ու ավելացրել, որ Պաշտպանության նախարարությունը զերծ կմնա որևէ հայտարարություն անելուց կամ դիրքորոշում հայտնելուց` հաշվի առնելով լրահոսում տեղ գտած որոշակի ապատեղեկատվության տարերի հանգամանքը