19 հունիսի 2013 - 19:35 AMT
Գյումրիում բնակելի տան մոտ զինամթերք է հայտնաբերվել

Հունիսի 19-ին, ժամը 18.22-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Լալայան փողոցի թիվ 123/021 տնակի մոտ հայտնաբերվել է զինամթերք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունն ու հաղորդում նաև, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: