19 հունիսի 2013 - 21:06 AMT
Անցնող օրվա ընթացքում արձանագրվել է 6 ՃՏՊ. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 7-ը, խուլիգանության՝ 1 և խարդախության 2 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 7 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է դրամանենգության՝ 2, մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: