8 փետրվարի 2006 - 17:08 AMT
Ռ. Քոչարյանը զգուշավոր լավատեսությամբ է վերբերվում Ի. Ալիեւի հետ կայանալիք հանդիպմանը
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտոնական այցով գտնվելով Շվեդիայում, այսօր հայտարարել է, որ «Ադրբեջանի պաշտոնատար անձանց վերջին հայտարարություններից հետո ես պակաս լավատեսորեն եմ տրամադրված Ադրբեջանի նախագահի հետ Փարիզում փետրվարի 10-ին կայանալիք հանդիպման նկատմամբ»:«Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը հասնելու համար կողմերը պետք է ցուցաբերեն քաղաքական կամք եւ դիմեն որոշակի քաղաքական ռիսկերի: Վերջին 2-3 օրերի ընթացքում Բաքվից հնչող հայտարարություններն ինձ մոտ տպավորություն են ստեղծում, որ Ադրբեջանում այդ քաղաքական կամքը չկա, կամ էլ բավականաչափ չէ», - հայտարարել է Հայաստանի նախագահը: Նրա խոսքերով,«Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի վերջին հայտարարությունները զարմացրել են հայկական կողմին»: Այդ ամենի հետ մեկ տեղ, Ռոբերտ Քոչարյանը ավելացրել է, որ «շատ եւ շատ զգուշավոր լավատեսության համար հիմքեր դեռ կան»: Ռոբերտ Քոչարյանը նչել է նաեւ, որ Փարիզում կհանդիպի ոչ միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, այլեւ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ, հայտնում է Մեդիամաքս: