20 հունիսի 2013 - 11:05 AMT
Սան-Պաուլոյի և Ռիո-դե-Ժանեյրոյի իշխանությունները նվազեցրել են հասարակական տրանսպորտի սակագինը

Սան-Պաուլոյի և Ռիո-դե-Ժանեյրոյի իշխանությունները հայտարարել են հասարակական տրանսպորտի սակագների նվազեցման մասին, որոնց նախնական բարձրացումը այս քաղաքներում դարձել էր մասսայական բողոքի ակցիաների պատճառ, հաղորդում է Reuters-ը: Այսպիսով հասարակական տրանսպորտի սակագինը վերադարձել է մայիսին գործող արժեքին:

Սակագների նվազեցումը ցուցարարների համար էական հաջողություն է, սակայն, դեռ հայտնի չէ, թե արդյոք իշխանությունների այս քայլը կկարողանա մարել բողոքի ալիքը, քանի որ բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարներն այլ պահանջներ էլ էին բարձրացրել:

Նշենք, որ հասարակական տրանսպորտի թանկացումը բողոքի հզոր ալիք էր բարձրացրել, որի ընթացքում ցուցարարները բարձրաձայնեցին նաև ընդհանուր թանկացումների, կուռուպցիայի, կրթության և առողջապահության ոչ բավարար ֆինանսավորման և այլ խնդիրների մասին: