20 հունիսի 2013 - 12:17 AMT
Facebook-ը մոտ 1 միլիոն գովազդատու ունի

Facebook-ը մոտ 1 միլիոն գովազդատու ունի: Այդ մասին ասվում է հունիսի 18-ին հրապարակված Facebook-ի պաշտոնական հայտարարության մեջ:

Ակտիվ են համարվում այն գովազդատուները, որոնք վերջին 28 օրերին օգտվել են Facebook-ում հայտարարություն զետեղելու հնարավորությունից: Նրանց մեծ մասը փոքր բիզնեսի ներկայացուցիչներ են:

Միլիոնանոց շեմը հաղթահարելու կապակցությամբ սոցցանցի վարչակազմը հատուկ էջ է բացել, որտեղ հավաքում է տարբեր ընկերությունների «հաջողության պատմությունները»: