2013-ի մայիսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 1,3 տոկոսով

2013-ի մայիսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 1,3 տոկոսով

PanARMENIAN.Net - 2013-ի մայիսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 1,3 տոկոսով 2012թ. նույն շրջանի համեմատ: Միաժամանակ, ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2013-ի մայսին ապրիլի համեմատ այս ցուցանիշը աճել է 8,3 տոկոսով: Միաժամանակ 2013-ի հունվար-մայիսին 2012-ի նույն շրջանի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5,3 տոկոսով:

Միաժամանակ, 2013-ի մայիսին 2012-ի նույն շրջանի համեմատ Հայաստանում սպառողական գներն աճել են 5,2 տոկոսով: Միժամանակ 2013թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է 0 տոկոս գնաճ: Միաժամանակ 2013թ. հունվար-մայիսին 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ գրանցվել է 3,6 տոկոս գների աճ սպառողական շուկայում:

2013-ին Հայաստանում բյուջեի տնտեսական աճը նախատեսվում է 6.2 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը` 4±1,5 տոկոսի:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---