8 փետրվարի 2006 - 18:11 AMT
Ռոբերտ Քոչարյան դեռ տեղյակ չէ Հայաստանի համար ռուսական գազի գնի մասին ապրիլի 1-ից հետո:
Հայաստանի նախագահը դեռ տեղյակ չէ Հայաստանի համար ռուսական գազի գնի մասին 2006թ.ապրիլի 1-ից հետո: Շվեդիայի հայկական համայնքի հետ հանդիպմանը նա ասել է, որ Հայաստանը եւ Ռուսաստանը շարունակում են բանակցել «փոխհատուցման մեխանիզմների» շուրջ, որոնք թույլ կտան մեղմել ռուսական գազի գնի բարձրացման հետեւանքները: Ըստ Ռոբերտ Քոչարյանի` նման փոխհատուցման մեխանիզմները կարող են գործել 2-3 տարվա ընթացքում: Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Իրանից գազատարի կառուցմանը, որը թույլ կտա բարձրացնել հանրապետության էներգետիկ անվտանգության մակարդակը: Հայաստանի նախագահը հիշեցրել է, որ այն գազատարը, որով ռուսական գազը մուտք է գործում Հայաստան, անցնում է Հյուսիսային Կովկասի եւ Վրաստանի տարածքով եւ «չի երաշխավորում անխափան գազամատակարարում մեր երկրին», հայտնում է Մեդիամաքսը: