20 հունիսի 2013 - 13:25 AMT
Սերգեյ Լավրով. Սիրիային С-300 համալիրների առաքման պայմանագիրը դեռ ամբողջությամբ չի իրականացվել

Սիրիային С-300 համալիրների առաքման պայմանագիրը դեռ ամբողջությամբ չի իրականացվել: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը «Ռոսսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Մենք մեր բոլոր պայմանագրերը կատարում ենք: С-300 համալիրների առաքման պայմանագիրը դեռ ամբողջությամբ չի իրականացվել»,-ասել է նա:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է նաև, որ արևմտյան գործընկերները վստահ չեն, որ նրանց կհաջողվի «համոզել» սիրիական ընդդիմությանը մասնակցել Ժնև-2-ին:

«Ինչ վերաբերում է խորհրդաժողովի ժամկետներին, ապա մենք առաջարկում ենք այնպիսի ժամկետներ, որպեսզի կոնկրետ նպատակ լինի, սակայն արևմտյան գործընկերները խնդրել են նման բան չանել»,-ասել է նախարարը: