2013թ. մայիսին միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմել է 149 364, աճելով 4,1 տոկոսով

2013թ. մայիսին միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմել է 149 364, աճելով 4,1 տոկոսով

PanARMENIAN.Net - 2013թ. մայիսին միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմել է 149 364, աճելով 4,1 տոկոսով: Ընդ որում, մայիսին 2013թ. ապրիլի համեմատ աշխատավարձի մակարդակն աճել է 3,1 տոկոսով: Միաժամանակ 2013թ. հունվար-մայիսին աշխատավարձը կազմել է 143 355 դրամ, ինչն ավելի է 2012թ. նույն շրջանի ցուցանիշից 3,6 տոկոսով:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, պետական կազմակերպություններում 2013-ի մայսին 2012-ի նույն շրջանի համեմատ միջին ամսական աշխատավարձն ավելացել է 2 տոկոսով` կազմելով 115 029 դրամ, իսկ 2013-ի մայսին 2013-ի ապրիլին համեմատ 0,9 տոկոս աճ է գրանցվել: Միաժամանակ 2013 թվականի հունվար-մայիսին 2012թ. նույն շրջանի համեմատ աշխատավարձի աճը կազմել է 2,1 տոկոս՝ 113 526 դրամ:

Ոչ պետական կազմակերպություններում աշխատավարձի աճը 2013-ի մայիսին 2012թ. ապրիլի համեմատ կազմել է 7,2 տոկոս՝ հասնելով 199 492 դրամի: Հայաստանում 2013-ի մայսին 2013-ի ապրիլի միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 4,6 տոկոսով: Միաժամանակ, 2013-ի հունվար-մայիսին 2012թ. նույն շրջանի համեմատ աշխատավարձի մակարդակը աճել է 6,1 տոկոսով՝ կազմելով 177 974 դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---