Մեկ տարում արտահանումը նվազել է 13,1 տոկոսով

Մեկ տարում արտահանումը նվազել է 13,1 տոկոսով

PanARMENIAN.Net - Ըստ վիճակագրական տվյալների, 2013թ. մայիսին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշը կազմել է 444մլն դոլար (187,2 մլրդ դրամ)՝ 2012թ. նույն շրջանի համեմատ նվազելով 9 տոկոսով: Ընդ որում, ամսական կտրվածքով այս ցուցանիշն աճել է 2,3 տոկոսով: Իսկ 2013-ի հունվար-մայիսին 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման աճը կազմել էր 0,2 տոկոս՝ 2 192,3 մլն դոլար (905,4 մլրդ դրամ):

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, 2013թ մայիսին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալը կազմել է 106,3 մլն դոլար (44 մլրդ դրամ)` նվազելով 13,1 տոկոսով: Ընդ որում, ամսվա կտրվածքով այն նվազել է 5 տոկոսով: Իսկ 2013թ. հունվար-մայիսին 2012թ. նույն շրջանի համեմատ արտահանումը կազմել է 561 մլն դոլար (231,1 մլրդ դրամ), աճը՝ 9,2 տոկոս:

Ներկրման ծավալը 2013թ. մայիսին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 337,7 մլն դոլար (143մլրդ դրամ)՝ նվազելով 7,6 տոկոսով, իսկ ամսական կտրվածքով աճը կազմել է 5,2 տոկոս: Իսկ 2013-ի հունվար-մայիսին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներկրումը կազմել է 1 631,3 մլն դոլար (674,3 մլրդ դրամ)` նվազելով 2,6 տոկոսով:

Արտաքին առևտրի բացասական սալդոն 2013թ. հունվար-մայիսին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 1 070.3 մլն դոլար կամ 443,2 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---