Մոնեի նկարը Sotheby’-ում վաճառվել է 19,7 միլիոն ֆունտ ստեռլինգով

Մոնեի նկարը Sotheby’-ում վաճառվել է 19,7 միլիոն ֆունտ ստեռլինգով

PanARMENIAN.Net - Կլոդ Մոնեի «Պալացցո Կոնտարինի» նկարը Sotheby’-ում վաճառվել է 19,7 միլիոն ֆունտ ստեռլինգով, ասվում է աճուրդի տան կայքէջում: Մինչ վաճառքը կտավը գնահատվում էր 15-20 մլն ֆունտ: Նկարը ձեռք է բերել անհայտ գնորդը, որը սակարկել է հեռախոսով: Աճուրդն անցել է երեք փուլով:

Հունիսի 19-ին կայացած աճուրդում Մոնեի նկարը ամենթանկ լոտն էր: Ընդամենը աճուրդում վաճառվել է արվեստի մոտ 60 գործ 105 մլն ֆունտ ստեռլինգ ընդհանուր գումարով: «Պալացցո Կոնտարինի» կտավը դասվում է 1908 թվականին, որտեղ պատկերված է Վենետիկի պալատներից մեկը: Նախորդ անգամ նկարը վաճառվել էր 1996 թվականին 4,2 մլն դոլարով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---