Ռ.Քոչարյան. Չկարգավորված հակամարտությունները խանգարում են տարածաշրջանի զարգացմանը 9 փետրվարի 2006 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ելույթ ունենալով փետրվարի 8-ին Շվեդիայի Արտաքին հարաբերությունների ինստիտուտում, Եվրամիությանը հորդորել է «խրախուսել բարեփոխումների ներդաշնակությունը եւ նրանց ընդհանուր ուղղվածության ձեւավորումը Հարավային Կովկասի երկրներում»: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, հենց այդպիսին է նա տեսնում Հարավային Կովկասում Եվրոպական հարեւանության քաղաքականության գործնական կիրառումը: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ «չկարգավորված հակամարտությունները եւ բարեփոխումների հանդեպ հավատարմության տարբեր աստիճանները կասեցնում են տարածաշրջանի զարգացումը»: Նա ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ «հակամարտությունների կարգավորման ամենակարճ ճանապարհն ընկած է համագործակցության եւ շփումների ընդլայնման միջով, եւ մենք պատրաստ ենք գործնական քայլերի այդ ուղղությամբ», հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |