20 հունիսի 2013 - 20:26 AMT
Շավարշ Քոչարյան. Լուկաշենկոն չի ասել, թե Արցախում «նորմալ կյանք չկա»

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոնչի արել հայտարարարություն, թե Լեռնային Ղարաբաղում «նորմալ կյանք չկա»: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Ավելին, Ուկրաինայում կատարած պաշտոնական այցի ընթացքում Բելառուսի նախագահը «Известия в Украине» թերթին հարցազրույց չի տվել»,- ասել է Քոչարյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ուկրաինական «Известия в Украине» թերթը տպագրել է Լուկաշենկոյի հարցազրույցը, որտեղ նա արտահայտվել է ԼՂՀ հակամարտության վերաբերյալ:

Թերթի համաձայն, Լուկաշենկոն ասել է հետևյալը. «Ինչ է Ղարաբաղն իրենից ներկայացնում, ինչպես ես մարդիկ այնտեղ ապրում, աշխատում: Այնտեղ նորմալ կյանք էլ չկա: Ես հասկացա, որ այդ խնդիրը պետք է լուծել: Մի նախագահի հետ խոսեցի, մյուսի հետ: Բացատրեցի, որ իրավիճակը չի կարողայդպեսերկար մնալ: Հայերը համաձայնվեցին ինձ հետ, Իլհամ Ալիևի հետ ես նույնպես խոսեցի, նա ասաց, որ դեմ չէ»: