21 հունիսի 2013 - 09:23 AMT
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև ու ամպրոպ. Մեծ է կարկուտի հավանականությունը

Այսօր առավոտյան և կեսօրին հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև ու ամպրոպ, հնարավոր է սաստիկ քամի` պոռթկումներով, մինչև 22մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ:

Օրվա 2րդ կեսին ցիկլոնը կտեղաշարժվի դեպի հարավ, հանրապետության հարավային կեսում կդիտվի խիստ անբարենպաստ եղանակ, սպասվում են զգալի առատ անձրևներ, տեղատարափ, մեծ է կարկուտի հավանականությունը: Օդի ջերմաստիճաը ցերեկն ամենուրեք կնվազի 4-6 աստիճանով:

Հայպետհիդրոմետից հայտնում են, որ արդեն շաբաթ օրը հանրապետության մեծ մասում կհաստատվի առանց տեղումների եղանակ:

Երևանում այսօր կդիտվի մեծ մասամբ ամպամած եղանակ, ցերեկային ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 10-15մ/վրկ: Երեկոյան տեղումները կդադարեն: Գիշերը` +17+19, ցերեկը +22+24, երեկոյան +16+18: