21 հունիսի 2013 - 10:12 AMT
Twitter-ում Օբամային սպանելու կոչի համար ամերիկացուն մեկ տարով ազատազրկեցին

Ամերիկյան Ալաբամա նահանգի բնակիչ Ջարվիս Բրիթոնին մեկ տարվա ազատազրկման է դատապարտել այն բանի համար, որ Twitter-ի իր էջում սպառնացել է սպանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, հայտնում է Associated Press-ը: Դատարանում Բրիթոնին իրեն մեղավոր է ճանաչել և պատմել իր պլանների մասին: Բացի պատիժը կրլելուց հետո Բրիթոնը ևս 3 տարի փորձաշրջան կանցնի:

Հիշեցնենք, որ 2012-ին նա Twitter-ի իր էջում գրել էր. «Եկեք սպանենք նախագահ Օբամային»: Այս ուղերձից հետո տեղադրել էր ամերիկյան ծայրահեղական F.E.A.R. (Forever Enduring Always Ready) խմբավորման հապավումը: