21 հունիսի 2013 - 10:43 AMT
Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակում է վստահ ելույթ ունենալ Կարեն Ասրյանի հուշամրցաշարում

Կարեն Ասրյանի 6-րդ հուշամրցաշարում շարունակում է վստահ ելույթ ունենալ հայ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Մրցաշարում, որն անցկացվում է Ջերմուկում, արդեն խաղարկվել է 5 տուր, և Հովհաննիսյանը պարտություն չի կրել:

5-րդ տուրում նա սև խաղաքարերով հաղթանակ է տոնել Վահե Բաղդասարյանի նկատմամբ: Արթուր Չիբուխչյանն ու Զավեն Անդրիասյանը հավաքել են 4-ական միավոր և կիսում են 1-2-րդ տեղերը: Չիբուխչյանը հաղթանակ է տոնել Հովհաննես Գաբուզյանի նկատմամաբ, իսկ Անդրիասյանը` Արտաշես Մինասյանի:

6-րդ տուրում Հովհաննիսյանը մրցելու է Անդրիասյանի հետ: