21 հունիսի 2013 - 14:05 AMT
Սերգեյ Պալկին. Հենրիխ Մխիթարյանը պետք է միանա «Շախտյորին» հունիսի 23-ին

«Շախտյոր» ՖԱ գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը նշել է, որ ակումբում հուսով են, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն օրերս կվերադառնա թիմի տնօրինության տակ և կսկսի նախապատրաստվել նոր խաղաշրջանին «հանքափորների» կազմում:

«Հենրիխը պետք է թիմին միանա հունիսի 23-ին»,-գրել է Պալկինը Facebook-ի իր էջում:

ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկվում է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի «Լիվերպուլ» տեղափոխվելու թեման: Պալկինն ավելի վաղ հերքել էր բրիտանական ակումբի հետ բանակցությունների մասին տեղեկությունները: