21 հունիսի 2013 - 15:05 AMT
Բիձինա Իվանիշվիլին դեռ չի որոշել՝ կայցելի որպես հյուր ՕԽ-2014, թե ոչ

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դեռ չի որոշել, կայցելի որպես հյուր ՕԽ-2014, թե ոչ: Այդ մասին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին է հայտնել Վրաստանի ԱՕԿ գլխավոր քարտուղար Էմզար Զենաիշվլին: Սակայն, Վրաստանի ԱՕԿ ղեկավարը չի բացառել, որ վարաչպետը որպես հյուր ներկա կգտնվի Օլիմպիադային՝ հիշեցնելով, որ դեռ բավական ժամանակ կա:

Մայիսի 2-ին Վրաստանի ԱՕԿ նիստում միաձայն որոշում կայացվեց, որ երկիրը մասնակցելու է Սոչիի Օլիմպիադային: