21 հունիսի 2013 - 16:16 AMT
«Լիվերպուլի» բանակցությունները Մխիթարյանի տեղափոխման շուրջ կասեցվել են տրանֆերային իրավունքների պատճառով

Բանակցությունները անգլիական «Լիվերպուլի» և Դոնեցկի «Շախտյորի» միջև Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ դադարեցվել են ֆուտբոլիստի հանդեպ իրավունքների պատճառով:

Այդ մասին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի թղթակիցներին հայտնի է դարձել Ուկրաինայի չեմպիոնի շրջանակներում ունեցած աղբյուրից: «Լիվերպուլը» բավարարել է «Շախտյորի» ֆինանսական պահանջը Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի համար 22 մլն ֆունտի չափով, սակայն խնդիրներ են առաջացել բանակցությունների վերջին փուլում, երբ «ջրի երես» է դուրս եկել խաղացողի տրանսֆերային իրավունքների հարցը:

Ուկրաինայի գործող չեմպիոնին է պատկանում Մխիթարյանի տրանսֆերային իրավունքի ընդամենը 50 տոկոսը, մյուս երկու մասերը հավասարապես կիսում են Երևանի «Փյունիկ» ակումբն ու Օլեգ Մկրտչյանը: