21 հունիսի 2013 - 16:22 AMT
«Czech Airlines»-ը նշում է Երևան-Պրահա կանոնավոր ավիահաղորդակցության 10-ամյակը

Վաղը «Czech Airlines» ավիաընկերությունը նշում է Երևան-Պրահա կանոնավոր ավիահաղորդակցության 10-ամյակը: Այդ շրջանում ավիաընկերությունը երկու ուղղությամբ շուրջ 300 հազար ուղևոր է տեղափոխել՝ ընդհանուր առմամաբ 2000 չվերթով: Սկզբնական շրջանում ավիագիծը շահագործվել է շաբաթական միայն երկու անգամ: 2013 թվականի ամառային շրջանում «Czech Airlines»-ն առաջարկում է երթուղու շահագործման ընթացքում չվերթների առավելագույն քանակը դեպի Պրահայի Վացլավ Հավելի օդանավակայան: Երեքշաբթի և կիրակի օրերին գործարկված նոր չվերթների շնորհիվ այժմ Երևանի ու Պրահայի միջև ամենօրյա ավիահաղորդակցություն կա:

Երևանից մեկնող չվերթը իդեալապես համակցվում է Պրահայից դեպի Կենտրոնական և Արևմտյան Եվրոպա «Czech Airlines»-ի չվերթների հետ, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: