21 հունիսի 2013 - 16:07 AMT
Հունիսի 22-ին Երևանում կկայանան Օլիմպիական օրվան նվիրված միջոցառումներ

Հունիսի 22-ին Երևանում ՄՕԿ-ի հովանու ներքո ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ կանցկացվեն միջազգային Օլիմպիական օրվան նվիրված մարզական միջոցառումներ:

Օլիմպիական օրը կսկսվի ավանդական վազքարշավով: Կմասնակցեն 13 -ից բարձր տարիքի վազքասերները: Այն կանցնի Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - ստորգետնյա անցում - «Հաղթանակի» կամուրջ - «Հրազդան» մարզադաշտի հարավային հրապարակ երթուղով:

Մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով ժամը 10-ին, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Իսկ ժամը 18:00-ին Հյուսիսային պողոտայում միաժամանակ կկայանան մի խումբ մարզաձևերի ցուցադրական մրցումներ: