21 հունիսի 2013 - 16:59 AMT
2012թ. Իրանից Հայաստան է ներկրվել 481 մլն խմ գազ

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ 2012թ.-ի ընթացքում Հայաստանի Հանրապետություն Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրվել է 481,013034 մլն. խմ գազ, որը հաստատված է իրանական և հայկական կողմերի միջև ստորագրված ակտերով, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Վերջին օրերին մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե իբր Իրանից Հայաստան է ներկրվել 350 մլն. խմ գազ չի համապատասխանում իրականությանը: