21 հունիսի 2013 - 17:21 AMT
Սեպտեմբերին Երևանում կանցկացվի շախմատի համալսարանական թիմերի միջազգային բաց մրցաշար

Սեպտեմբերի 22-26-ը Երևանում կանցկացվի շախմատի համալսարանական թիմերի միջազգային բաց մրցաշար, որը կկրի Ռաֆայել Վահանյանի գավաթ անվանումը:

Հայ անվանի գրոսմայստերի մրցաշարը կազմակերպում է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, հաղորդում է armchess.am-ը: