21 հունիսի 2013 - 17:47 AMT
Մախաչկալայի «Անժին» ցանկանում է ձեռք բերել Արաս Օզբիլիսին

Մախաչկալայի «Անժիի» հերթական ձեռքբերումը կարող է դառնալ «Կուբանի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: Պրեմիեր լիգայի բրոնզե մրցանակակիրների գլխավոր մարզիչը վաղուց էր ցանկանում ձեռք բերել 23-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանին, և երբ որոշեց ևս մեկ խաղաշրջան անցկացնել «Անժիում», վերադարձավ հայազգի ֆուտբոլիստի թեկնածությանը:

Այժմ Օզբիլիսը մասնակցում է «Կուբանի» հավաքին Ավստրիայում, որի հետ նա գործող պայմանագիր ունի մինչև 2016 թվականի հունիսի 30-ը, սակայն առաջիկայում կարող է մասնակցել Մախաչկալայի թիմի հավաքին:

Օզբիլիսը «Կուբան» է տեղափոխվել հոլանդական «Այաքսից» 2012թ. օգոստոսին, և 9 գնդակ իրացնելով առաջնության 22 խաղերում, դարձավ ռուսական պրեմիեր լիգայի նախորդ խաղաշրջանի բացահայտումներից մեկը: