21 հունիսի 2013 - 18:13 AMT
Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 89,564,902 ԱՄՆ դոլար 411.08 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 95,297,794 ԱՄՆ դոլար 412.45 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 14,840,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 410.82 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 2,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 413.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Հունիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 32.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 41.5 մլն ԱՄՆ դոլար: