21 հունիսի 2013 - 19:41 AMT
Երաժշտության տոն. «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպվում է էստրադային համերգ

Այսօր աշխարհի ավելի քան 100 երկրում ու 2007 թվականից նաև Հայաստանում, նշվում է «Երաժշտության տոնը»` նպաստելով մայրաքաղաքի և մարզերի մշակութային կյանքի ակտիվացմանը և զարգացմանը:

Տոնի շրջանակներում ժամը 19:00-23:00-ն Երևանում՝ Ֆրանսիայի դեսպանատան պարտեզում, տեղի կունենա սիրողական կատարողների յուրօրինակ համերգ և հյուրասիրություն, իսկ ժամը 21:00-ից Երևանի «Հաղթանակ» զբոսայգում կկազմակերպվի էստրադային համերգ: Միջոցառումներ կազմակերպվել են նաև մարզերում: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից:

«Երաժշտության տոնը» սկիզբ է առել 1982թ. հունիսի 21-ին Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ : Այնուհետև տարածվելով աշխարհի գրեթե բոլոր երկրներում՝ միջոցառումը վերածվել է ամենամյա համաշխարհային իրադարձության, որի նպատակն է պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ երաժիշտներին և երգիչներին համախմբել բացօթյա հնչող կենդանի երաժշտության ներքո: