Դերենիկ Դումանյանը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

Դերենիկ Դումանյանը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

PanARMENIAN.Net - Մոր և մանկան առողջության հայկական դաշինքի հրավերով ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր Աղվերանում հանդիպում-երկխոսություն է ունեցել քաղաքացիական հասարակության ավելի քան 45 ներկայացուցիչների հետ: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱՆ մամուլի ծառայությունից:

Նախարարը ներկայացրել է իրականացվող բարեփոխումները պոլիկլինիկան և հիվանդանոցային օղակներում, ֆինանսավորման և այլ ոլորտներում։ Խոսել է նաև առաջիկայում ակնկալվող տարբեր ծրագրերի, այդ թվում` առողջ ապրելակերպի խթանման մասին: Երկու ժամ տևած հանդիպման ընթացքում Դերենիկ Դումանյանը սպառիչ պատասխաններ տվեց դաշինքի ներկայացուցիչներին հուզող բազմաթիվ հարցերին:

Մոր և մանկան առողջության հայկական դաշինքը ստեղծվել է 2010թ. Վորլդ Վիժն կազմակերպության «Երեխայի առողջությունն է» քարոզարշավի շրջանակներում: Այն միավորում է 47 ՀԿ-ների, մասնագիտական կառույցների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---