Քաղաքացին հաշմանդամության կարգը ստացավ ՄԻՊ միջնորդությունից հետո

Քաղաքացին հաշմանդամության կարգը ստացավ ՄԻՊ միջնորդությունից հետո

PanARMENIAN.Net - Վայոց Ձորի մարզի բնակիչներից մեկը մանկուց հաշմանդամ է և հաշմանդամության կարգ ստացել է ՌԴ-ում: 2003 թ.-ին նա դարձել է ՀՀ քաղաքացի և տեղեափոխվել այստեղ հիմնական բնակության:

Հաշմանդամության կարգ ստանալու նպատակով դեռևս 2004 թ-ին դիմել է Տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների /ԲՍՓՀ/ Վայոց ձորի մարզային կառույց, սակայն նրան հաշմանդամության կարգը տրամադրել են ընդամենը մեկ տարով: Մինչ օրս նա բազմիցս դիմել է ԲՍՓՀ անժամկետ հաշմանդամության կարգ ստանալու համար, սակայն նրանից գրավոր դիմում այդպես էլ չեն ընդունել:

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և Պաշտպանի միջամտության արդյունքում ԲՍՓՀ վերադաս մարմնի՝ ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության հանձնարարությամբ նշանակվել է վերափորձաքննություն, որի արդյունքում Ստեփան Գրիգորյանի համար անժամկետ սահմանվել է հաշմանդամության 3-րդ կարգ: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ՄԻՊ գրասենյակից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---