Կապանում թունելի մոտակա սարալանջից տեղի է ունեցել քարաթափում

Կապանում թունելի մոտակա սարալանջից տեղի է ունեցել քարաթափում

PanARMENIAN.Net - Այսօր, ժամը 18.25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցում՝ թունելի մոտակա սարալանջից տեղի է ունեցել քարաթափում:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Պարզվել է, որ թափված քարերը մասամբ խոչընդոտում են երթևեկությանը: Փրկարաները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են քարերը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---