Է. Նալբանդյանը և ԵԱՀԿ նախագահը քննարկել են վերջինիս տարածաշրջան կատարելիք այցի ժամկետները

Է. Նալբանդյանը և ԵԱՀԿ նախագահը քննարկել են վերջինիս տարածաշրջան կատարելիք այցի ժամկետները

PanARMENIAN.Net - Օդեսայում ընթացող ՍԾՏՀ նախարարների խորհրդի նիստին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի օրակարգը նախատեսում էր նաև երկկողմ հանդիպումներ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱԳՄ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման շուրջ։

ԵԱՀԿ-ում ուկրաինական նախագահության համատեքստում անդրադարձ է եղել ԵԱՀԿ օրակարգային խնդիրներին, կազմակերպության գործող նախագահի տարածաշրջան կատարելիք այցի ժամկետներին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրացիայի նախարար Նատալիա Գերմանի հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է նրան նշանակման կապացությամբ՝ հույս հայտնելով, որ Մոլդովայում նոր կառավարության ձևավորումից հետո գործուն քայլեր կձեռնարկվեն երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու, հայ-մոլդովական համագործակցությանը նոր լիցք հաղորդելու ուղղությամբ։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ և բազմակողմ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպե նաև հայ-մոլդովական ձևաչափում կայանալիք հանդիպումների առաջիկա ժամանակացույցը:

Նախարարներն անդրադարձել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, խորհրդարանական ձևաչափով համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ամրապնդման ուղղությամբ իրականացվելիք քայլերին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---