Բենյամին Նեթանյահու. Իրանը ձգտում է ունենալ ոչ թե 1 կամ 2, այլ 200 ատոմային ռումբ

Բենյամին Նեթանյահու. Իրանը ձգտում է ունենալ ոչ թե 1 կամ 2, այլ 200 ատոմային ռումբ

PanARMENIAN.Net - Իրանում նախագահական ընտրությունների արդյունքները չեն բերի այդ երկրի ատոմային քաղաքականության փոփոխության: Նման կարծիք է հայտնել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

«Ցավոք, Հասան Ռուհանին այն մարդը չէ, որ կարող է ազդել Իրանի ատոմային ամբիցիաների վրա: Նման հարցերը որոշում է ոչ թե ժողովրդի կողմից ընտրված նախագահը, այլ, այսպես ասած, հոգևոր առաջնորդը», - «Վաշինգթոն Փոսթին» տված հարցազրույցում նշել է Նեթանյահուն:

Նա նշել է` Իրանը ձգտում է ունենալ ոչ թե 1 կամ 2, այլ 200 ատոմային ռումբ: Նրանք միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ են ստեղծում և զուգահետ աշխատում ատոմային զենք ստեղծելու ուղղությամբ: Իրանի միջուկային ենթակառուցվածքներին հարված հասցնելու հնարավորութունը Նեթանյահուն ևս մեկ անգամ չի բացառել` նշելով. «Իսրայելը միշտ իրավունք ունի իր պաշտպանության համար դիմել ցանկացած քայլի ցանկացած վտանգի դեմ»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---