Հանդիսություն ոստիկանության զորքերում. Բացվել է զոհված զինծառայողների հուշահամալիր

Հանդիսություն ոստիկանության զորքերում. Բացվել է զոհված զինծառայողների հուշահամալիր

PanARMENIAN.Net - Հունիսի 21-ը ոստիկանության զորքերի կազմավորման օրն է: Տարեդարձի կապակցությամբ հանդիսություն է անցկացվել ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդում, որը մեկնարկել է զոհված զինծառայողների հուշահամալիրի բացման արարողությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, բարձրաստիճան սպաները, հյուրերն ու զոհվածների հարազատները ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել սահմանների պաշտպանության ժամանակ և ծառայողական պարտքը կատարելիս զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատի մոտ:

Ծառայողամարտական գործունեության մեջ դրսևորած բարձր արդյունքների համար և ոստիկանության զորքերի օրվա կապակցությամբ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի և ոստիկանության զորքերի հրամանատարի կողմից զորքերի մի խումբ զինծառայողներ արժանացան պարգևների:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---