Հայաստանի ամերիկյան համալսարանը ներկայացնում է Թրփենճեան հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը

Հայաստանի ամերիկյան համալսարանը ներկայացնում է Թրփենճեան հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը

PanARMENIAN.Net - Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ներկայացնում է Թրփենճեան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը` 2013-2014 ուստարվա համար: Կարիքի հիման վրա շնորհվող կրթաթոշակային այս ծրագիրը նախատեսված է հոգալու սոցիալապես անապահով խավին պատկանող ուսանողների ուսման ծախսերը:

Թրփենճեան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակի ծրագիրը հնարավորություն է տալիս իր սաներին երկարատև ներդրում ունենալ Հայաստանի գիտական, քաղաքական, հասարակական և տնտեսական զարգացման մեջ:

Թրփենճեան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակի ծրագիրը ուղղված է մասամբ հոգալու ուսանողի ուսման վարձը իր ուսումնառության ընթացքում/ մինչև 2014-2015/, պայմանով, որ ուսանողն ունենա լավ ուսումնական առաջադիմություն: Կրթաշնորհները կփոխանցվեն ուղղակիորեն դիմորդի ԲՈՒՀ-ին:

Թրփենճեան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը նախատեսված էՀայաստանի պետական կամ հավատարմագրված ԲՈՒՀ-երից մեկում բակալավրիատում սովորող ուսանողների համար:2013-2014 ուստարվա համար Թրփենճեան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը կհովանավորի միայն Արմավիրի մարզի մշտական բնակիչ ուսանողներին:Այս կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել միայն 26 տարին չլրացած ուսանողներ:

Կրթաթոշակային այս ծրագրին դիմելու համար պետք է լրացնել ՀԱՀ- Թրփենճեան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակի դիմումաձևը և պահանջվող բոլոր հիմնավորող փաստաթղթերի հետ այն հանձնել ՀԱՀ մինչև 2013 թ. օգոստոսի 9-ը: ՀԱՀ-ի դասախոսներից և շրջանավարտներից կազմված հատուկ հանձնաժողովը կուսումնասիրի դիմումները:

Դիմումաձևը կարող եք ձեռք բերել նաև ՀԱՀ-ի ինտերնետային կայքից`http://aua.am/turpanjian-and-akian-scholarships : Հանձնաժողովն իրեն իրավունք է վերապահում ուսումնասիրելու և ստուգելու դիմորդի ներկայացրած տվյալները, չափանիշերի համապատասխանությունն ու դրանք հիմնավորող փաստաթղթերը: Հանձնաժողովի որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն: Հանձնաժողովը կազմակերպում է կրթաթոշակների ծրագրի և դիմումաձևերի լրացման կարգի մասին ծանուցողական հանդիպումներ` հունիսի 19 և 28-ին, ժամը 12:00, Հայաստանի ամերիկյան համալսարանում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---