Էթնա հրաբուխը համալրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակը

Էթնա հրաբուխը համալրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակը

PanARMENIAN.Net - Եվրոպայի խոշորագույն Էթնա հրաբուխը, որ գտնվում է Սիցիլիա կղզում, ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Որոշումը կայացվել է այդ կազմակերպության 37-րդ նիստում:

Էթնան համարվել է «Երկիր մոլորակի ամենախորհրդանշական ու գործող հրաբուխներից մեկը»: Բացի այդ, ըստ հանձնաժողովի, այն անգնահատելի գիտական տեղեկությունների աղբյուր է հանդիսանում: Էթնան, լինելով Սիցիլիայի խորհրդանիշներից մեկը, կանոնավոր ժայթքումներ է ունենում: «Հրե լեռան» ակտիվությունը կանխատեսելի է, այն գտնվում է մասնագետների ուշադրության կենտրոնում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---