Հայաստանը կհամագործակցի Հորդանանի հետ կրթության ոլորտում

Հայաստանը կհամագործակցի Հորդանանի հետ կրթության ոլորտում

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը, ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը և ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Արշակ Հարությունյանը, hունիսի 24-26-ը պաշտոնական այցով կգտնվի Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Ամին Մահմուդը կստորագրեն ՀՀ կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիր:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Հորդանանի Հաշիմյան Թագավորության վարչապետ Աբդուլլա Նասուրի, Սենատի նախագահ Տահեր ալ Մասրիի հետ: Պատվիրակությունը կայցելի Թագավորության Գիտահետազոտական ասոցիացիա Integrated Technilogy Group-Amman կրթական կառավարման և software ծրագրային ապահովման տարածաշրջանային առաջատար կազմակերպության գրասենյակ: Պատվիրակությունը կհանդիպի նաև Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---